Ծեծկռտուք՝ Փափազյան փողոցում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի վրա գտնվող “Հայր և որդի Երիցյաններ” սուպերմարկետի “Ֆլօռանժ” օծանելիքի խանութի դիմացից անգիտակից վիճակում “Արմենիա” բժշկակական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ: Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հավաքվածները պատմել են, որ հիվանդանոց տեղափոխվածը կլինի մոտավորապես 22-25 տարեկան, և վիճաբանություն է տեղի ունեցել նրա և ևս 2 անձանց միջև, որի ժամանակ այդ 2 անձինք հարվածներ են հասցրել նրան, ինչի հետևանքով ընկել է սանդուղքների վրա: Սանդուղքների վրա արյան մեծ քանակի հետքեր կան, իսկ նշված տարածքն այս պահին հսկվում է ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի աշխատակիցների կողմից:
Շամշյանը հայտնեց, որ Արաբկիրի ոստիկանները պարզել են հիվանդանոց տեղափոխված անձի ինքնությունը. նա Երևանի բնակիչ, 29- ամյա Գագիկ Հեբոյանն է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս