Շաքարի վնասակար լինելու մասին շատ անգամ է խոսվել, նույնքան անգամ էլ սուր քննադատության են ենթարկվել Coca-Cola և Pepsi-ն: Սակայն իմանալը մի բան է, իսկ գործնականորեն տեսնել այդ ըմպելիքների բացասական ազդեցությունը մի այլ բան:
Ամերիկացի Ջորջ Փրիորը որոշել է դրա դեմ պայքարել և իր վրա արված փորձով ցույց է տվել, թե ինչի կարող է հանգեցնել քաղցրի հանդեպ ավելորդ սերը:
Փորձը կայացել է հետևյալում՝ մեկ ամսվա ընթացքում նա օրական 10 շիշ Coca-Cola է խմել:
Արդյունքն իրեն երկար սպասել չտվեց: Նրա քաշն օր-օրի ավելացել է: