Coca-Cola-ի տնօրենին ադրբեջանցի է սպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Coca-Cola միջազգային կորպորացիայի պետերբուրգյան գործարանի` օրերս անհետացած տնօրենին մահացած են գտել:

Քննությունը ենթադրում է, որ մենեջերը սպանվել է ծնունդով ադրբեջանցի 28-ամյա Դենիս Չխիտաուրիի և նախկինում սպանության համար դատապարտված 46-ամյա Վյաչեսլավ Ֆինոգենովի կողմից: Երկու կասկածյալներն էլ ձերբակալվել են:

«Քննության վարկածով՝ 2014-ի նոյեմբերի 28-ին Չխիտաուրին և Ֆինոգենովը Սոխնևի հետ հանդիպում են նշանակել Ֆրունզենսկի շրջանում գտնվող ավտոտնակների տարածքում, որտեղ Ֆինագենովը սպանել է գործարանի տնօրենին՝ կրակելով նրա վրա ինքնաշեն հրազենային զենքից», – տեղեկացրել են Ռուսաստանի քննչական կոմիտեից:

Ենթադրվում է, որ կասկածյալները սպանվածից վերցրել են 150 հազար ռուբլի և նրա՝ BMW մակնիշի ավտոմեքենայի փաստաթղթերը, որը նախատեսում էին վաճառել 1 մլն ռուբլով: Քննիչները հայտնաբերել են տղամարդու դին և զենքը, որով կատարվել է հանցագործությունը:




Լրահոս