ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքական ուժերի միջեւ առողջ մրցակցությունը, տեսակետների ազատ արտահայտումը, բազմակարծությունն ու բազմակուսակցականությունը անվիճելի ժողովրդավարական արժեքներ են»:Գագիկ Ծառուկյան. 12.02.2011Պա հո~, Ծառուկյանը սկսել է խոսել ժողովրդավարությունից: Կոալիցիայից դուրս գալու հեռանկարը այնպես է խռովել Ծառուկյանի հոգին, որ նա հիշել է ժողովրդավարություն կոչված արժեքի մասին: Հավանաբար այդ մտքեր գրողները (ակնհայտ է, որ դա Ծառուկյանի մտածողությունը չէ) մի պահ մոռացել են Ծառուկյանի սափրագլուխներին, նրանց կողմից ծեծված լրագրողներին ու քաղաքական գործիչներին եւ պարտադրում են խեղճ մարդուն խոսել այնպիսի բաների մասին, որոնց հետ որեւէ կապ չունի: Միակ ողջունելին այն է, որ պարոնայք Քոչարյանն ու Ծառուկյանը անցել են էկոնոմ ռեժիմին. նրանց ելույթները կարծես նույն մարդն է գրում` գուցե ճկուն զեղչերի կիրառմա՞մբ:




Լրահոս