
Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը դուրս է եկել Ֆրանսիայի Բաց առաջնության երրորդ շրջան` առավելության հասնելով պորտուգալացի Ժոաո Սոուզայի նկատմամբ` 6:2, 4:6, 6:4, 6:1 հաշվով:
Թենիսիստները կորտում անցկացրել են 2 ժամ 29 րոպե: Երրորդ շրջանում Մարեյը մրցելու է ավստրալացի Նիկո Կիրյոսի հետ: