
Ազգային ժողովում շարունակվում է 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանների շինարարության նպատակով 641 միլիոն դրամի չափով հատկացում է եղել, սակայն ընդգծեց, թե փաստաթղթում գրված է, որ նախորդ տարվա բնակարանային ապահովման ծախսերը նվազել են 81.1 տոկոսով՝ ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված:
Նա Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե որոնք են այդ հանգամանքները: Ջանջուղազյանը որևէ հստակ պատասխան չտվեց, իսկ Գագիկ Մինասյանը նշեց, որ այդ փաստաթուղթը կառավարության կողմից է բերվել:
«Պարզ է, որ պարզ չէ»,-արձագանքեց պատգամավորը: Մինասյանը հորդորեց նայել այն փաստաթուղթը, որը կառավարությունն է ուղարկել: