Այսօր խորհրդարանում շարունակվեցին 2014թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը փորձում էր նախարարին հարց ուղղել, սակայն հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նրան այդպես էլ ձայն չտվեց: Դա առաջացրեց Լյուդմիլա Սարգսյանի դժգոհությունը, ով դուրս եկավ դահլիճից:
Լրագրողների հետ զրույցում Լյուդմիլա Սարգսյանը նշեց, «Երեք անգամ ձեռք եմ բարձրացրել, բայց երեք անգամն էլ հարցը տալիս է ուրիշներին, բնականաբար ես անելիք չունեմ: Բյուջեի կատարողականն ամբողջովին ուսումնասիրել եմ, գիտեմ թերի կողմերը, բայց էլ հարց չունեմ Արտեմ Ասատրյանին, ում հարգում եմ»:
Այդ պահին սենյակից դուրս եկավ նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ում լրագրողները հարցրեցին, թե ինչու ձայնի իրավունք չի տվել պատգամավորին: «Այդ ինչ վերաբերմունք է, հանձնաժողովի միակ մարդն եմ, եկել եմ , ներկա եմ: Սեռով պայմանավորված խտրականություն է», – շարունակեց ՀԱԿ պատգամավորը:
Իսկ Հակոբ Հակոբյանը նշեց. «Հաջորդը պետք է տայի, ուղղակի ես Տիկին Սարգսյանին երկու անգամ փորձեցի աչքերով հասկանալ, բայց չհասկացա», – նշեց նա: