Երբ որ մենք ունենանք հստակ որոշումներ, կունենանք գնահատականներ: Անդրադառանալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Քննարկման արդյունքում կայացված որոշումներին նոր կարող ենք գնահատական տալ: Իհարկե, էլեկտրաէներգիայի թանկացումը մտահոգում է մեզ, քանի որ դա առաջին հերթին անդրադառնում է սոցիալապես անապահով խմբերի վրա: Կառավարության գործունեությունը պետք է միտված լինի այդ խնդիրների լուծմանը: Չունենք որոշումը, ունենանք` նոր կկարողանանք դիրքորոշում հայտնել», – նշեց նախարարը:
Լրագրողի այն դիտարկմանը, թե ինչպես եք վերաբերվում, որ սոցիալապես ծանր պայմանների առկայության դեպքում իշխանավորներն իրենց թույլ են տալիս թանկարժեք մեքենաներ գնել պետբյուջեի հաշվին, նախարարը նշեց: «Ես կարծում եմ, որ պետական մարմինները պետք է գործելու հնարավորություն ունենան: Իհարկե, ընդունելի չեմ համարում, եթե անարդյունավետ ծախս է լինում: Բայց դրա համար պետք է տվյալ ծրագրի նպատակն ու արդյունքներն իմանալ: Ես չեմ ուզի, որ մենք գնահատականներ տանք երևույթի հնչեղության առումով: Ես չեմ կարծում, թե խնդիրը վերաբերում է բաղառապես շքեղությանը»:
Իկ այն հարցին, թե թանկարժեք նվերներ անում է իր հյուրերին, նախարարը նշեց, որ բավարարվում են միայն սիմվոլիկ նվերներով: