Սոցապ նախարարությունը, որ հաշվետվություն է տալիս, ի՞նչ տվյալների վրա է հիմնվում. ինչու են բողոքում ծրագրի շահառուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2003 թվականի սեպտեմբերի 24-ից հետո Արցախից բռնի տեղահանված անձանց համար Հայաստանի Հանրապետության Կառավարությոշան կողմից նշանակվել էր աջակցության ծրագրեր. 100000 դրամական աջակցություն, 40+10 հազար դրամական աջակցություն և երկամսյա 50000 դրամական աջակցություն, սակայն շատերը դեռևս չեն ստացել անգամ 100000 դրամական աջակցությունը:

«Հայրս, ով և՛ թոշակառու է, և՛ 3-րդ կարգի հաշմանդամ, չի ստացել 100000 դրամական աջակցությունը, մեկ ամսից ավելի ծրագրում գրում էր մշակման փուլում է: Դիմեցինք սոցապին, ասացին դիմում գրեք, դիմումը գրել ենք (վերջնաժամկետը մինչև դեկտեմբերի 12-ն էր) նշել է, որ հաստատված է, փոխանցվել է վճարման, դիմումի ձևերը փաստերով կա, մինչ օրս չի փոխանցվել գումարը, դրանից ելնելով էլ 50-ի աջակցության ծրագրից չի օգտվում, քանի որ 100-ի շահառու չէ, համակարգը մերժում է: Երկու օր առաջ ֆեյբուքից արցախցիների գրառումներից իմացանք, որ ով 100-ը չի ստացել կարող է դիմումը լրացնել, փորձեցի լրացնել պարզվեց, որ վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն էր: Մի մասին, որ ֆեյսբուք շուտ էր մտնել, հաջողվեց լրացնել և դառնալ շահառու, իսկ մասին չհաջողվեց: Այսինքն, որ մարդ սոցիալական ցանցերից չօգտվի, ոչինչ չի իմանա՞»,- ArmLur.am-ի հետ վրդոհված բողոքում է Արցախից բռնի տեղահանված Գոհար Գրիգորյանը:

Գոհարն ասում է՝ մի քանի անգամ դիմել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներին, բայց միայն մի պատասխան են ստացել՝ սպասեք:

«Մոտեցել ենք միասնական սոցիալական աջակցության աշխատակիցներին, այնպիսի արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել, որ երևի թե թուրքի հետ նման ձևով չէին վարվի: Նույնիսկ չեն բարեհաճել իմանան ինչ խնդիր ունենք, միանգամից անգիր արած ասում են՝ սպասեք: Չեն ասում` մարդ երեք ամիս ո՞նց սպասի, ինչո՞վ ապրի»,- ասում է մեր զրուցակիցը:

Գոհարն ասում է, որ բազմիցս դիմել է սոցապի աշխատողներին, սակայն ամեն անգամ կամ ասել են սպասեք, կամ էլ ասել են նորից դիմումը լրացրեք:

«5 անգամ լրացրել եմ դիմումը, հիմա ընդհանրապես նույնականացում չի տալիս համակարգում, նույնիսկ մայրիկիս չենք կարողացել գրանցել, դա էինք ուզում երկու օր առաջ պարզել, որ հարկ էլ չհամարեցին անգամ լսել,- ասում է Գոհարը և հավելում, որ ծրագրից բողոքները ոչ մեկն են, ոչ երկուսը: Գոհարն ասում է՝ բողոքողների տեղիք տված բոլոր փաստերը հավաքելու է, որ խնդիրը հանրայնացնի:

«Կառավարության նիստերին գեղեցիկ հաշվետվություն են տալիս, որ աջակցության ծրագրերը նորմալ ընթանում են, այնինչ մարդիկ արդեն 3 ամիս է նույնիսկ 100000 աջակցությունը չեն ստացել ու դրանից բխող մնացած 50-ական աջակցությունները: Բոլոր փաստերը հավաքելու եմ մնացածներինն էլ հանրայնացնեմ, տեսնեմ Սոցապ նախարարությունը, որ հաշվետվություն է տալիս, ի՞նչ տվյալների վրա է հիմնվում»,- եզրափակեց Գոհար Գրիգորյանը:

Նանիկ Աղասյան




Լրահոս