
Նեպալի արևելքում Էվերեստի լանջերին ապրող շերպերը ( արևելա-հիմալայան ժողովուրդ) BBC-ին պատմել են, որ ապրիլ ամսին գրանցված երկրաշարժը զգալիորեն փոխել է տեղի լանդշաֆտը:
Տեղի համայնքի առաջնորդները հայտնել են, որ 7 բալ հզորությամբ երկրաշարժից հետո հողում ու սառույցների վրա ճաքեր են առաջացել:
Մի քանի օր առաջ հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները, երբ ափերից դուրս է եկել սառցել լիճը:
Տեղի էկոլոգները մտավախություն ունեն, որ տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում փոփոխությունների ենթարկված լանդշաֆտի ու ջերմաստիճանի բարձրացման հետևանքով սառցե լճերը կարող են սկսել հեղեղել հարակից շրջանները: