
Եվրասиկան տնտեսական միության (ԵՏՄ) հիմքում կստեղծվի արժութային միություն: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին նման նախաձեռնությամբ է հանդես եկել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Կարելի է դիտարկել հեռանկարում արժութային միություն ձևավորելու պայմաններն ու կարևորությունը: Մենք այս հարցը պատրաստ ենք քննարկել մյուս գործընկերների հետ»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը Մեդվեդևին:
Նա կոչ է արել կորդինացնել առանձին ԵՏՄ անդամ երկրների ֆինանսական ու տնտեսական ոլորտը: Վարչապետը նշել է, որ ինտեգրման գործընթացը տեղի է ունենում բարդ տնտեսական պայմաններում գների դինամիկայի աճի, արժույթի փոխարժեքների տատանման ու այլ գործոնների ֆոնին: