
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է փոխել ակումբը: Տեղեկություններ են շրջանառվում, թե պորտուգալացին դժգոհ է Կառլո Անչելոտիի պաշտոնանկությունից:
Նա նաև դժգոհ է, որ Ֆլորենտինո Պերեսը որպես ակումբի գլխավոր մարզիչ տեսնում է Ռաֆայել Բենիտեսին: Նշվում է, որ մոտ օրերս պաշտոնապես կհրապարակվի պայմանագրի ստորագրման մասին: