Պերեսը մտադիր է ձեռք բերել Դիբալային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Պաոլո Դիբալային:

«Mundo Deportivo»-ն հայտնում է, որ «արքայական ակումբի» ղեկավարն այդ մասին հայտնել է իր մտերիմներին: Նշվում է, որ Պերեսը Դիբալայի մեջ տեսնում է նոր Լիոնել Մեսսիին: Արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են մի շարք եվրոպական գերակումբներ:




Լրահոս