Տարիներ առաջ վարկ եմ վերցրել ու գլուխս մինչև հիմա ցավում ա. փոխնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր 2014թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավորը հետաքրքրվեց գյուղացիներին տրվող վարկերից, ինչպես նաև  գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանին որակեց Գյուղնախարարության կենդանի հիշողություն: Նա նկատի ունեցավ այն հանգամանքը, որ վերջինս երկարամյա փորձ ունի գյուղատնտեսության ոլորտում:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ հիմա 8 տոկոս է վարկը և նշեց, որ ինքը վարկը 24 տոկոսով է վերցրել, որն էլ գլխացավանք է դարձել իր համար:

«Ես բանկից վարկ եմ ստացել տարիներ առաջ 24 տոկոսով, ու մինչև էսօր գլուխս ցավում ա»,- ասաց Գալստյանը: «Գլխացավի կոմպլեքս դեղեր ա պետք ունենալ»,- փոխնախարարին արձագանքեց Միքայել Մելքումյանը:




Լրահոս