Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու դի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ժամը 14.00-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել այն մասին, որ Բջնիի խճուղու մոտակայքում գտնվող կամրջի տակ՝ Հրազդան գետի մեջ, հայտնաբերվել է դի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, հրշեջ-փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել Արզական գյուղի բնակիչ՝ 1976թ. ծնված Սերյոժա Թովմասյանի դին:




Լրահոս