Դիտել է 02 հաղորդաշարը եվ ճանաչել կողոպտիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 10-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 1953 թ. ծնված  Գրիշա Ա.-ն եւ հաղորդում  տվել, որ նոյեմբերի 9-ին դիտելով “02” հաղորդաշարը` ճանաչել է գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների կողմից բերման ենթարկված Ի. Բուրքերմանին, Ֆ. Էյթսանին եւ Մ. Էհաննին, ովքեր սեպտեմբերի 23-ից   սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում, Կոմիտասի պողոտայում գտնվող տարադրամի փոխանակման կետում  գումար փոխանակելու ժամանակ իրենից գաղտնի հափշտակել են 740.000 դրամ գումար: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




Լրահոս