«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կառավարության ենթակայության ներքո գտնվող մարզպետարանների կայքէջերն արդեն չորս օր է՝ չեն գործում: Փաստորեն, մայիսի 25-ի «Մութ ժամեր» ակցիայից հետո կայքերը դադարել են գործել, տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ Կառավարությունն այսպես միացել է էլէներգիայի թանկացման դեմ ակցիային, բայց ակցիան չեն ցանկանում դադարեցնել: Բայց, ափսոս, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆաինա Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ կայքերը պարզապես տեխնիկական խնդիրների պատճառով չեն գործում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: