Ո՞ՒՐ ԵՆ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազի որոշումներով նոյեմբերի 6-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի, Սյունիքի մարզի դատախազի տեղակալի նկատմամբ: «Ժողովուրդ»-ն Աղվան Հովսեփյանի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանից հետաքրքրվեց, թե ինչ են արել դատախազները, որ պատժվել են: «Դեռ չեն պատժվել, հարուցվել են կարգապահական վարույթներ, եւ այդ ամենի հետ կապված՝ կան բավարար հիմքեր, եւ մանրամասները, թե ինչու ենք իրականացրել, կներկայացնենք վարույթների ավարտից հետո»,-բացատրեց Ս. Տռուզյանը: Հավելենք, որ ամեն դեպքում անհասկանալի է, թե ինչու դատախազությունը մինչ օրս չի բացահայտում Սերժ Սարգսյանի կողմից անբարոյական որակված դատախազների անուններն ու իրականացրած գործողությունները:




Լրահոս