Նոյեմբերի 6-ին շախմատի օլիմպիական եռակի չեմպիոն, հայտնի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շախմատի միաժամանակյա սեանս է անցկացրել լրագրողների եւ հաշմանդամների համար: Տարօրինակն այն է, որ միջոցառմանը ներկա է եղել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը, որը որեւէ կապ չուներ այն մարդկանց հետ, որոնց համար նախատեսված էր միջոցառումը: «Ժողովուրդ»-ը մեկնաբանություն խնդրեց պատգամավորից, թե ինչու էր մասնակցում լրագրողների եւ հաշմանդամների համար նախատեսված միջոցառմանը: «Հրավեր էի ստացել, առիթը շատ գրավիչ էր, ընդունել եմ: Խաղացել եմ ու պարտվել»,-բացատրեց Արտակ Զաքարյանը:
ՊԱՐՏՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ