
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի բորոր աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա աշնանը: Այս մասին ԱՊԱ-ի վրացական բյուրոյին հայտնել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
«Մենք պատրաստվում ենք այդ երկաթգծի բացմանը: Այն շահագործման կհանձնավի աշնանը»,- ասել է Կալաձեն:
Նախարարը նշել է, որ Ադրբեջանն ու Վրաստանը երկաթգծի կառուցման հետ կապված կատարել են իրենց բոլոր պարտավորությունները: