Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով Թուրքիա է հասել առաջին բեռնատար գնացքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 25-ի առավոտյան Բաքու-Թբիլիսի-Կարս արդիականացված երկաթուղով Թուրքիա է ժամանել առաջին բեռնատար գնացքը Ադրբեջանով, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվել է, որ գնացքը 20 բեռնարկղերով Բաքվից Կարս է տեղափոխել 632 տոննա պլաստիկի հումք։

Վրացական 184 կիլոմետր տեղամասի արդիականացման եւ ընդլայնման աշխատանքներն սկսվել են 2023թ. մայիսին եւ ավարտվել ընթացիկ տարվա մայիսի 20-ին, տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։




Լրահոս