2016թ.-ին կանցկացվի աշխարհի ամենախոշոր IPO-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականին  PSBC չինական բանկը (Postal Savings Bank of China) պատրաստվում է անցկացնել աշխարհի ամենախոշոր IPO-ներից (արժթղթղերի առաջնայինտեղաբաշխում) մեկը, որն իր ծավալով կհամադրվի Alibaba Group-ի առաջնային տեղաբաշխման հետ: PSBC բանկը ծրագրում է հավաքագրել մոտ 25 մլրդ ԱՄՆ դոլար:

Որպեսզի բանկը կարողանա առհելի գումարներ ներգրավել` անհրաժեշտ է  դուրս գալ արժեթղթերի միջազգային շուկա: Զարգացող շուկաներում գործող կազմակերպությունները տեղական բորսաներ դուրս գալուց հետո, ձգտում են դեպի աշխարհի խոշորագույն բորսաներ: Լավ կազմակերպված IPO-ն հարթում է ճանապարհ դեպի կապիտալի միջազգային շուկաներ, մատչելի ֆինանսական միջոցներ և, որպես կանոն, մեծացնում է ընկերության մրցակցային առավելություններն ու շուկայում մասնաբաժինը: IPO դուրս գալիս` գլխավոր դեր է խաղում բանկի հեղինակությունը, վարկանիշը:

Ի շարունակություն հրապարակումների, այս անգամ դիտարկենք մեր հարևան Վրաստանի բանկերի IPO-ների արդյունքները: Վրացական ամենախոշոր բանկերից մեկը` ТВС-ն տեղաբաշխվեց Լոնդոնի ֆոնդային բորսայում: Փորձագետներն այն համարեցին հաջողված: Բաժնետոմսերի ընդհանուր գումարը գերազանցեց 400 մլն լարին: Ընդ որում, բանկի  բանետոմսերը գնվեցին մի քանի ժամվա ընթացքում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանայի և սկանդինավյան երկրների 100-ից ավելի ներդրողների կողմից: Ստացված գումարով բանկը նախատեսում է էժան վարկեր տրամադրել:

Անի Ստեփանյան




Լրահոս