Ես UFC-ի իսկական չեմպիոն եմ. Ֆաբրիսիո Վերդում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանր քաշային կարգում UFC չեմպիոնի գոտու ժամանակավոր տեր Ֆաբրիսիո Վերդումը Քեյն Վելասկեսի հետ մենամարտի շեմին հայտարարել է, որ արդեն հիմա իրեն իսկական չեմպիոն է համարում:

«Երբ Դեն Ուայթը զանգահարեց ինձ ու ասաց, որ Վելասկեսի հետ մենամարտը չի կայանա, ինձ դա դուր չեկավ, սակայն ես ասացի. «Լավ Դեյն, ինձ մեկ այլ մրցակից տվեք ու ոչ մի խնդիր»: Ես դուրս եկա ու պարզապես արեցի իմ աշխատանքը: Բոլորն ասում էին, որ, հնարավոր է, Վերդումը կստիպի Հանթին հանձնվել կամ միգուցե Հանթը նոկաուտի կենթարկի Վերդումին, սակայն ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե ինչպես ամեն ինչ կավարտվի:

Ի՞նչու Դեյնը հենց ինձ տվեց չեմպիոնի ժամանակավոր գոտին: Ես այնտեղ էի նոյեմբերի 15-ին և մեղավոր չեմ, որ Վելասկեսը չհայտնվեց: Իմ գոտին իսկական է, և ես դա կապացուցեմ հունիսի 13-ին, երբ նորից կցնցեմ աշխարհը: Ասում էին, թե այս տարվա ամենահնչեղ մենամարտը Պակյաո-Մեյվեզեր մենամարտն էր, սակայն իմ կարծիքով դա լավագույն մենամարտը չէր: Լավագույն մենամարտը դուք կտեսնեք հունիսի 13-ին»,- հայտարարել է Վերդումը:




Լրահոս