Արթուր Սարկիսովն առաջնությունն ավարտեց դուբլով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության վերջին տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ն 3:4 հաշվով պարտվել է «Սիբիր»-ին։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, ով երկրորդ գոլը խփել է 11 մետրանոց հարվածով: Սարկիսովը «Վոլգա»-ի մեկնարկային կազմում խաղացել է 79 րոպե:

Արթուր Սարկիսովն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 28 խաղ և խփել 12 գոլ: «Վոլգա»-ն 40 միավորով գրավեց 12-րդ տեղը:




Լրահոս