Այս պահին Ազատության հրապարակում մեկնարկել է «Հիմնադիր խորհրդարան»-ի հանրահավաքը: Ներկա են «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն ու մյուս անդամները:
Լրագրողների հետ զրույցում Գարեգին Չուքասզյանը նշեց, որ իրենք այլ քաղաքական ուժերի հետ համագործակցութան քայլեր չեն արել, և հավելեց, որ իրենց նպատակն արտահերթ ընտրություններն են:
«Ժողովուրդն այլևս չի կարող սպասել երկու տարի», – նշեց նա:
Armlur.am-ի հարցին, թե հնարավոր է միանաք Արամ Հարությունյանի սկսած` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի գործընթացին, Չուքասզյանը նշեց. որ այս պահին իրենք կոնկրետ որևէ համագործակցության ծրագիր չունեն և նշեց, թե իրենք հետագա քայլերի մասին կիմանան հնչած ելույթներից: