Նիկոլ Փաշինյանը այցելել է Գարեգին Չուգասզյանին. վերջինս դադարեցրեց հացադուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին, որն արդեն 31 օր հացադուլ էր անում։

Հանդիպումից հետո Փաշինյանը գրել է. «Ուրախ եմ տեղեկացնել, որ Մատենադարանի մոտ քիչ առաջ տեղի ունեցած մեր հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը»։

Այսօր ավելի վաղ վարչապետը հեռախոսազրույց էր ունեցել Գարեգին Չուգասզյանի հետ եւ նրան խնդրել դադարեցնել հացադուլը:




Լրահոս