Մահացու պատահար Երեվան-Իջեվան ճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ-ին  “BMW X-5”  մակնիշի ավտոմեքենան Իջևանի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել այդ գոտուց դուրս կայանված  “ԻԺ-2715”  մակնիշի ավտոմեքենայի, ապա` չգործող կամրջի երկաթբետոնյա կոնստրուկցիային:
Բախումների հետևանքով “BMW X-5”-ի սրահում գտնվող 1985 թ. ծնված Խաչատուր Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ ևս երկու տղամարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն




Լրահոս