Սուրիկ Խաչատրյանը հարցաքննվել է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հարցաքննվել է իր դեմ մահափորձի գործի շրջանակներում: Այս մասին Armlur.am-ի հարցին ի պատասխան նշեց մարզպետը` հավելելով, որ գործը գտնվում է իրավապահների տիրույթում, ուստի ինքը քննության ընթացքից որևէ բան ասել չի կարող: Որևէ մեկին Սուրիկ Խաչատրյանը չի կասկածում:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ի երեկոյան Կապան -Գորիս ճանապարհին քիչ առաջ կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ: Մարզպետը և ևս երկու հոգի եղել են մեքենայում: Քննչական գործողությունների ընթացքում հարցաքննվել են գործարար Տիգրան Կարապետյանն ու Արտակ Բուդաղյանը:




Լրահոս