Սյունիքի մարզում Մերսեդեսներըեբախվել են իրար. կա 8 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 13-ին, ժամը 09.55֊ին տեղեկություն է ստացվել, որ Երևան -Մեղրի ավտոճանապարհի 179-րդ կմ-ում (Գորհայք գյուղի հատված) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  ԱԻՆ լրատվական ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: 
Պարզվել է, որ բախվել են “Մերսեդես” մակնիշի 10 տլ 889 պետհամարանիշով (վարորդ` 1983 թ. ծնված Ալիկ Գյոզալյան ) և “Մերսեդես” մակնիշի 29 օս 208 պետհամարանիշով (վարորդ` 1982 թ. ծնված Կարեն Սահակյան ) ավտոմեքենաները, ինչից, մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, մեքենաների ուղևորներ Ալիկ Ղուկասյանը (ծնվ. 1983 թ.), Արմինե Ղուկասյանը (ծնվ. 1985 թ.), Մայիս Ղուկասյանը (ծնվ. 2007 թ.), Արման Ղուկասյանը (ծնվ. 2009 թ.), Կարինե Սահակյանը (ծնվ. 1962 թ.), Էդիկ Սահակյանը (ծնվ. 1959 թ.), Գալինա Սահակյանը (ծնվ. 1951 թ.) և Հասմիկ Դանիելյանը (ծնվ. 1993 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գորիս և Սիսիան քաղաքների հիվանդանոցներ:  Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:




Լրահոս