Ամերիկուհին որպես աղբ հանձնել է 200 հազար դոլար արժողությամբ յուրահատուկ մոդելի համակարգիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կոմսոմոլսկայա պրավդան Ուկրաինայում» կայքի փոխանցմամբ, San Jose Mercury News պարբերականը հայտնում է, որ ԱՄՆ-ում մի կին որպես աղբ հանձնել է 200 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ համակարգիչ: Այն Apple ընկերության հիմնադիրներ Սթիվ Ջոբսի, Սթիվ Վոզնյակի և Ռոն Ուեյնի ստեղծած համակարգիչների առաջին մոդելներից է:

Իսկ հիմա արդեն ԱՄՆ Սիլիկոնյան հովտի թափոնների ընդունման կետը փնտրում է Apple ընկերության առաջին համակարգիչներից մեկի յուրահատուկ մոդելը որպես աղբ հանձնած կնոջը:

1976 թ.-ին ընդամենը 200 օրինակից արտադրված այդ համակարգչի արժեքը մոտ 200 հազար ԱՄՆ դոլար է: Ընկերությունը պատրաստ է յուրահատուկ սարքը հանձնած կնոջը վճարել 100 հազար ԱՄՆ դոլար:




Լրահոս