ՖԻԴԵ. Լևոն Արոնյանն առաջադիմել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հավաքականի շախմատիստ Լևոն Արոնյանը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, նա առաջադիմել է երկու տեղով: Հայ գրոսմայստերի վարկանիշը կազմում է 2776:

Առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, նրան հաջորդում է Ֆաբիանո Կարուանան: Վիշվանաթան Անանդը նահանջել է երրորդ հորիզոնական:

ՖԻԴԵ, դասակարգման աղյուսակ

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – 2876
2. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) – 2805
3. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – 2804
4. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – 2802
5. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) – 2798
6. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) – 2783
7. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) – 2781
8. Լեւոն Արոնյանը (Հայաստան) – 2780
9. Ուեսլի Սո (ԱՄՆ) – 2778
10. Անիշ Գիրի (Հոլանդիա) – 2773




Լրահոս