Իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոստովանել է, որ ցանկանում է մնալ իտալական ակումբում:
«Ակումբի ղեկավարությունը վստահում է ինձ, և ես ցանկանում եմ մնալ «Ինտեր»-ում: Ցանկանում ենք ուժեղացնել թիմի կազմը, դա շատ կարևոր է մեզ համար:
Կարծում եմ, որ թիմի նախագահ Էրիկ Տոհիրը կանի ամեն ինչ, որպեսզի «Ինտեր»-ը կրկին կարողանա պայքարել բարձր հորիզոնականներ գրավելու համար»,- հայտարարել է Մանչինին: