Այսօր խորհրդարանում շարունակվում են 2014թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները: Այսօր ներկայացվեց, թե նախորդ տարի որքան գումար է ծախսել և ինչ ծրագրեր է իրականացրել առողջապահության նախարարությունը:
Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ ֆինանսական տեսակետից որևէ խնդիր չի առաջացել և բոլոր այն պարտավորությունները, որոնք ստանձնած են եղել, կատարվել են ճիշտ ժամանակին:
«Իրականացվել է 76,6 մլրդ դրամի ծախս: Արձանագրվել է 91,6 կատարողական», – հայտնեց նա:
Ա. Ջանջուղազյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատ` ոլորտի ծախսերն աճել են 12 մլրդ դրամով: «Առողջապահության նախարարությունն ընդհանուր իրականացրել է 60 ծրագիր` 6 տարբեր բաժիններում, պահուստային ֆոնդից նույնպես միջոցներ են օգտագործվել: Այս կատարողականը վերաբերում է դրամական միջոցների օգտագործմանը, սա ցույց չի տալիս այն արդյունքները, որոնք ստացվել են ծրագրերի իրագործման արդյունքում», – հայտնեց նա: