
«Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը մտադիր է մի քանի գործարքներ իրականցնել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Նրանց տրանսֆերային երկու նպատակներն են «Վոլֆսբուրգ»-ի կիսապաշտպան Քևին դե Բրյույնեն և «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան: Անգլիական ակումբը պատրաստ է 118 մլն ֆունտ վճարել երկու ֆուտբոլիստների տրանսֆերների դիմաց: