
Malaysia Airlines ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Մյուլլերը պատմել է, որ ընկերությունը «տեխնիկապես սնանկացել է», աշխատանքից կազատվեն ավելի քան 6000 աշխատակիցներ: Այս մասին այսօր հայտնում է Reuters-ը:
Մյուլլերը մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնվելով հանրության առջև՝ նշել է, որ ավիաընկերության վիճակի վատթարացումը սկսվել է մինչ 2014 թ. ողբերգական իրադարձությունները, երբ ընկերությունը կորցրեց երկու ինքնաթիռ:
«Տեխնիկապես մենք սնանկ ենք»,- ասել է նա: