Յուրաքանչյուր մարդ ինքն է տնօրինում իր կենցաղն ու ապագան: Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցի, թե ինչ է արվում, որ Հայաստանը լքելու ցանկություն չլինի, նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով, Հայաստանում երեխաների համար բավարար պայմաններ են ստեղծված` կան ուսումնական հաստատություններ, մշակութային օջախներ:
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը, նա նշեց, որ բոլոր խմբակցություններն էլ զբաղվում են այդ հարցով և հանրագումարը կլինի քննարկումների ժամանակ:
Այն դիտարկմանը` ճի՞շտ է, որ հանրությունը պետք է վճարի ՀԷՑ-ի կողմից թույլ տված ճոխությունների համար, Սահակյանը նշեց. «Լսումների ժամանակ կկարողանաք այդ հարցերը տալ: Ոչ մի բնակչի վճարումների հետևանքով որևէ ճոխություններ չեն կատարվել, դա նախնական կարող եմ ձեզ ասել»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում