Էլինա Դանիելյանը դուրս եկավ երկրորդ շրջան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի կանանց աշխարհի առաջնության առաջին շրջանում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը թայ-բրեյքում հաղթեց վրացի Սոպիկո Խուխաշվիլիին: Թայ-բրեյքի մեկնարկային պարտիայում Դանիելյանը սպիտակներով պարտվեց, սակայն հաջորդ երեք պարտիաներում հաղթեց իր մրցակցին: Հիշեցնենք, որ Դանիելյանի եւ Խուխաշվիլիի երկու դասական պարտիաներից հետո հաշիվը հավասար էր՝ 1։1։ Լիլիթ Մկրտչյանը հաղթել էր շոտլանդացի Քեթեւան Արախամիա-Գրանտին՝ դուրս գալով երկրորդ շրջան։




Լրահոս