Սաակաշվիլին լուծ է ուկրաինացի ժողովրդի պարանոցին. վրացի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ, պատգամավոր Գեդևան Պոպխաձեն իր ցավակցություններն է հայտնել ուկրաինացի ժողովրդին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի՝ Օդեսայի նահանգապետ նշանակելու կապակցությամբ:

«Կարող եմ Սաակաշվիլիին շնորհավորել նշանակման կապակցությամբ, սակայն չեմ կարող շնորհավորել օդեսացիներին: Ես ցավակցում եմ ուկրաինացի ժողովրդին ու Ուկրաինային: Ինձ համար չափազանց կարևոր է ուկրաինացիների ճակատագիրը և ես շատ ցավում եմ, որ մարդկանցից, որոնք ուկրաինացի ժողովրդի համար լուծ են եղել և որոնցից մենք ազատվել ենք, լուծ են դառնում ուկրաինացի ժողովրդի խարանոցին»,- Պոպխաձեին մեջբերում է Sputnik գործակալությունը:

Մինչ այդ, Վրաստանի ԱԳՆ-ից հայտարարել են, որ որպես Օդեսայի նահանգապետ Սաակաշվիլիի նշանակումը ոչ մի կերպ չի ազդի վրաց-ուկրաինական հարաբերությունների վրա, քանի որ դա հանդիսանում է Ուկրաինայի ինքնիշխան իրավունքը: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ խոսնակ Դավիդ Կերեսելիձեն, գրում է «Գրուզիա օնլայնը»:




Լրահոս