Սաակաշվիլիի կողմնակիցները փորձել են ներխուժել Թբիլիսիի քաղաքապետարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները շրջափակել են Թբիլիսիի քաղաքապետարանն ու փորձել ներխուժել շենք՝ պահանջելով քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հետ հանդիպում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հաղորդվում է, որ ոստիկանությունն ուժեղացրել է շենքի հսկողությունը: Ակցիայի մասնակիցները բողոք են ներկայացրել՝ կապված վերաքննիչ դատարանի դատավար Նատա Նազգաիձեի ընտանիքին 1 միլիոն լարի (մոտ 300 հազար դոլար) չափով պետական փոխհատուցման հանձնման հետ , որը վերանայել է «Ռուսթավի-2» ընդդիմադիր հեռուստաալիքի գործը:

Բողոքի ակցիայի մասնակիցները մեղադրում են քաղաքապետարանին կոռուպցիայի մեջ և պահանջում քաղաքապետի հրաժարականը:




Լրահոս