«Չեմ եկել փոխարինելու Վահե Հովհաննիսյանին». Իվետա Տոնոյանը նշանակվել է Գ. Ծառուկյանի բարեգործական հիմնադրամի տնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշանակվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն: Armlur.am-ի հետ զրույցում Իվետա Տոնոյանը նշեց, որ ինքը նշանակվել է բարեգործական հիմնադրամի առաջին տնօրեն: «Մեզ մոտ լինելու է վերագործարկելու գործընթաց, ստեղծվելու է գրասենյակ, աշխատակազմ, էլեկտրոնային կայք, որը կտրամադրի համապատասխան ինֆորմացիա»,- մանրամասնեց Ի. Տոնոյանը և հավելեց` շարունակելու է համատեղել Գագիկ Ծառուկյանի խոսնակի և Էպիկենտրոն լրատվականի լուրերի ղեկավարման աշխատանքները:

Նա շեշտեց, որ չի եկել փոխարինելու հիմնադրամի նախկին տնօրեն, ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանին. «Վահե Հովհաննիսյանը հասարակական հիմունքներով էր աշխատում: Նա վարձատրվող աշխատանք չէր կարող իրականացնել: Վ. Հովհաննիսյանը շարունակում է մնալ հիմնադրամի լավագույն բարեկամը և միգուցե իր օգտակար խորհուրդներով օժանդակի»:




Լրահոս