ՀԱՎԱՔ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը մեկնել են Շիրակի մարզ: Արթիկից ԱԺ պատգամավոր ընտրված Մուշեղ Պետոյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ իրենք քննարկել են ԲՀԿ-ի ներկայացրած առաջարկությունը խորհրդարանական համակարգին անցնելու վերաբերյալ: Հայտարարվել է, որ նախագահական ընտրությունների մասով ԲՀԿ-ն վերջնական որոշում չունի: «Մեր կուսակցության ակտիվիստներին ասել ենք՝ ինչ ենք մտածում, 10 օր ժամանակ ենք տվել, որ իրենց կարծիքն արտահայտեն»,-ասաց պատգամավորը: Մեր հարցին, թե իր կարծիքով՝ ում պետք է սատարի ԲՀԿ-ն, Պետոյանը պատասխանեց. «Իհարկե, եթե պիտի նախագահի թեկնածու առաջադրենք, ապա միայն Ծառուկյանը պիտի լինի»: Իսկ եթե ընտրություն անելու լինեք Սերժ Սարգսյանի եւ Վարդան Օսկանյանի միջե՞ւ. «Էդ խորհուրդը կորոշի: Չեմ կարծում, որ էդ դեպքում մենք արդյունքի կհասնենք»:




Լրահոս