Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ օրերս Վանաձորում իրավապահները բերման են ենթարկել մի քաղաքացու, ով կասկածվում է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ:
Ըստ այդմ` հիշյալ քաղաքացին բացատրություն է տվել, որ իր բնակարանը 2000 դրամով պարբերաբար հանձնել է մեկ այլ կնոջ` դրանով նպաստելով պոռնկությանը:
Մեզ հետ զրույցում Ոստիկանության լրատվական վարչությունից հաստատեցին կատարվածը` հավելելով, որ կատարվում է հետաքննություն: