Հունիսի 2-ին` ժամը 18։00-ից, «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամները Մաշտոցի պուրակից կսկսեն հունիսի 19-ին կայանալիք էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պահանջատիրական երթի իրազեկումը։
Իրազեկում ենք փողոցներում, կանգառներում և հանրային տրանսպորտում։
«Ձեզ հետ կարող եք բերել իրազեկման թռուցիկներ:
Կոչ ենք անում ինքնակազմակերպվել, ստեղծել իրազեկման խմբեր և իրազեկել քաղաքի տարբեր հատվածներում և ծայրամասերում»,- ասված է նախաձեռնության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու առաջարկով: