Ես տեղյակ չեմ իմ բաջանաղի գործունեությունից. Արտակ Շաբոյանը` ՀԷՑ-ի հետ կապի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն գրել էր, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ից թանկարժեք ավտոմեքենաներ է վարձակալել: Գրել էինք նաև, որ այս սերվիսը պատկանում է Գեղամ Կարապետյանին, ով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի քենակալն է (բաջանաղը):

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում  Շաբոյանը նշեց, թե այս լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Նա նշեց նաև, թե հազվադեպ է տեսնում իր «բաջանաղին»: «Ընդհանրապես տեղյակ չեմ իմ բաջանաղի գործունեությունից: Դա նույնն է, որ իմ ընկերների, բարեկամների, հարևանների շարքում գտնեք մարդիկ, ովքեր զբաղվում են բիզնեսով, և համարեք, որ ես մասնակցություն ունեմ այդ գործընթացի մեջ: Ով ուզում է լինի, եթե չարաշահում է կատարել, եթե օրենք է խախտել, պետք է պատասխանատվության ենթարկվի», – նշեց նա:

Շաբոյանը ընդգծեց, թե անցյալ տարի իրենց հանձնաժողովն ընդառաջ գնալով քաղաքացիների բողոքներիn, խոշոր դրամական տուգանք նշանակեց ՀԷՑ-ի նկատմամբ: «Հանձնաժողովն իր լիազրությունների սահմանն օգտագործելով` պարտավորեցրել է կատարել քաղաքացիների պահանջները», – հավելեց նա:




Լրահոս