զենքի սպառնալիքով փորձել են սպանել տնօրենին եվ փոխտնօրենին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ` նոյեմբերի 13-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության աշխատակիցները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ նույն օրը ժամը 19:20-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտայի թիվ 4/Ա հասցեում զենքի սպառնալիքով տեղի է ունեցել սպանության փորձ: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվում է, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցի բնակիչ 57-ամյա Վլադիսլավ Մանգասարյանը, նույն օրը ժամը 13:00-ից մինչև 14:00 ընկած հատվածում իրեն պատկանող աշխատասենյակում իր տղայի` 28-ամյա Էդուարդ Մանգասարյանի հետ, վիճաբանության մեջ է մտել Երևան քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ 53-ամյա Աշխաբեկ Քալանթարը: Վիճաբանության ժամանակ Ա. Քալանթարը իր մոտ եղած “րաունինգ” տեսակի ատրճանակից ցանկացել է կրակել Է.Մանգասարյանի վրա, սակայն, իրենից անկախ, ատրճանակը չի կրակել: Վ. Մանգասարյանին հաջողվել է Ա.Քալանթարի ձեռքից խլել ատրճանակը, ինչից հետո վերջինս և նրա հետ եղած անձը դիմել են փախուստի: 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ատրճանակը փամփուշտներով և փամփշտակալով քննիչը առգրավել է: Քրեական հետախուզության աշխատակիցները պարզել են, որ Քալանթարի հետ եղած անձը Երևան քաղաքի Եղբայրության փողոցի բնակիչ 35-ամյա Արտաշես Խաչատրյանն է: Արդեն ժամը 23:10-ի սահմաններում թիվ 3-րդ հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժին հայտնում են, որ “գլխի գագաթային շրջանի պատռված ջնջխված վերք, ուղեղի ցնցում, անրակի կոտրվածք” ախտորոշմամբ հիվանդանոց են ընդունվել Արտաշես Խաչատրյանն ու Աշխաբեկ Քալանթարը: 
Հիվանդանոց ժամանած ոստիկաններին վերջիններս հայտնել են, որ իրենց ծեծի են ենթարկել հայր և որդի Վլադիսլավ և Էդուարդ Մանգասարյանները` Սայաթ-Նովա պողոտայի թիվ 4/Ա հասցեում:  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վ.Մանգասարյանը “ՎՄԳ” գրուպ ՓԲԸ-ի տնօրենն է, իսկ Էդուարդ Մանգասարյանը` նույն ՓԲԸ-ի փոխտնօրեն:




Լրահոս