Պատգամավորները նաիրիտցիների հետ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն Armlur.am-ը տեղեկացրել էր, նաիրիտցիները Բաղրամյան 26-ից երթով իջել են ԱԺ, որտեղ նրանց մոտեցան ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը և Վահան Բաբայանը: Վերջիններս նաիրիտցիներին խոստացան հարցը որպես պատգամավորներ կրկին բարձրացնել ԱԺ-ում: Նաիրտցիները իրենց հուզող բոլոր հարցերը տվեցին պատգամավորներին: Նրանցից մեկը Վահան Բաբայանից հետաքրքրվեց` ինչու ԱԺ-ում Նաիրիտի հարցով ստեղծված ժամանակավոր հանձնաժողովը չեն դարձնում մշտական, որին ի պատասխան Վահան Բաբայանը նշեց, որ հանձնաժողովների ստեղծման կարգ գոյություն ունի և ասաց, որ «կան մշտական հանձնաժողովներ, որոնք կարող են ավելի վատ որոշումներ կայացնել, քան ժամանակավորը: Այսինքն, դա էական նշանակություն չունի»:

Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, այս պահին նրանց է մոտեցել նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքոնյանը և ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը:

Մանրամասները` ավելի ուշ




Լրահոս