
Մյունխենի «Բավարիա»-ն չեղյալ է համարել բանակցությունները Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի հետ:
Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ ֆուտբոլիստը չափազանց բարձր աշխատավարձ է պահանջել: Բացի այդ, Գյունդողանի տրանսֆերի վերաբերյալ տարաձայնություններ են եղել «Բավարիա»-ի ղեկավարությունում:
Հավելենք, որ Գյունդողանի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Բարսելոնա»-ն: