ՀՀ ֆինանսների նախարարը մեկնել է Կոտ դ’Իվուարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) 16-րդ համագումարին նոյեմբերի 14-16-ը մասնակցելու նպատակով Կոտ դ’Իվուարի Հանրապետություն է մեկնել ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:  ՀՀ Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ նախարարը համագումարին հանդես է գալու որպես ՄԶԸ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի վարկառուների նորանշանակ ներկայացուցիչ: Համագումարի ընթացքում քննարկվելու են Համաշխարհային բանկի շրջանակներում իրականացվող ծրագրերը, դրանց առնչվող հիմնահարցերը և այլն: 




Լրահոս