Նյու-Յորքում տղամարդիկ հետայսու ստիպված են լինելու համակ ուշադրությամբ հետևել իրենց նստելաձևին մետրոյում: Այսուհետ չափազանց լայն բացված ոտքերով նստելու դեպքում ուղևորներին սպառնում է տուգանք:
Ուշագրավ է, որ այս կանոնը վերաբերում է գլխավորապես ուժեղ սեռի ներկայացուցիչներին, հայտնում է Huffington Post-ը:
Հավելենք, որ անձնական տարածքի խնդիրը վաղուց ակտուալ խնդիր է դարձել «Մեծ խնձորի» (Նյու Յորք) բնակիչների համար:
First people arrested for '#manspreading' on #NewYork subway http://t.co/9CZY8wlc5h pic.twitter.com/1P88z83iFa
— ABC News (@abcnews) June 1, 2015