«Եթե պետք ա խորանալ՝ խորացեք». Վարդան Այվազյանն ու Գագիկ Խաչատրյանը վիճեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը 2014թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ հարցրեց, թե արտաբյուջեի գումարները ի՞նչ են անում և ինչո՞ւ տույժ-տուգանքները չեն մտնում բյուջե` արտաբյուջե գնալու փոխարեն:  Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը նշեց, որ շենքերի վերանորոգման համար են գումարները գնում, եթե դրանք լինում են:

«Կառավարությունը նախահաշիվը քննարկում է, հավանություն է տալիս կամ չի տալիս: Այնպես չի, որ մեր բյուջետային դասակարգման ծախսերից դա տարբերվում է: Եկամուտները կարող են առաջանալ, կարող են չառաջանալ: Բայց տարվա վերջում դա 100 տոկոսով մտնում է բյուջեի եկամուտների ու ծախսերի մեջ», – նշեց նա:

Վարդան Այվազյանն էլ արձագանքեց, թե ի՞նչ է նշանակում, եթե գումարներ չլինեն, ուրեմն շենքերի շինությունները կիսա՞տ կմնան: «Լավ, չխորանանք», – նշեց նա:

Գագիկ Խաչատրյանն էլ նշեց, թե եթե պատճառ կա, կարող են խորանալ, բայց ոչ հիմա: «Պետք ա՝ եկեք նայեք, տեսեք, եթե պետք ա, որ արտաբյուջեն ԱԺ-ն հաստատի՝ կհաստատենք: Եթե պետք ա խորանալ՝ խորացե՛ք: Բացատրում են, դուք էլի նույն հարցապնդումն անում եք: Հիմա ասում եմ՝ ինչքան պետք ա՝ խորացեք:

Պատգամավորն ու նախարարի վեճը փորձեցին հարթել ԲՀԿ-ական պատգամավորները, ապա նաև դաշնակցական Արծվիկ Մինասյանը:




Լրահոս